Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ստամբուլում հրկիզել են սիրիացիների խանութները

Ստամբուլում հրկիզել են սիրիացիների խանութները
11.05.2015 | 12:52

Ստամբուլի Բաշաքշեհիր գավառում սիրիացի փախստականների և բնակչության բախումներ են եղել։ Մի երեխա դանակի հարվածներից վնասվածքներ է ստացել։ Նրա վիճակի մասին չի հաղորդվում՝ փոխանցում է Hurriyet-ը։ Հրկիզվել են սիրիացիներին պատկանող խանութներ ու բնակարաններ։ Երեկոյան հրկիզվել էր հյուրանոցի շենքը, որտեղ 30 սիրիացիներ են բնակվել։

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ